(English version below)

Սիրելի Հայաստան ջան

Հունվար 2019

Իմ անունն է Յան: Այս տարվա հունվարի 6-ին՝ սուրբ ծննդյան օրը, նոր լուսնի էներգիայի ազդեցության տակ ես երազ տեսա: Երազ` մեր սիրելի Հայաստանի մասին: Երազ, որն ուզում եմ կիսել այն բոլորի հետ, ովքեր կրում են Հայաստանն իրենց սրտում: Երազում ես տեսա նոր Հայաստան, ծագող՝ ինչպես ֆենիքսը մոխրի միջից: Հայաստան, որտեղ մենք շուտով կարող ենք ապրել մեր հնագույն երազանքները: Երազանքներ, որոնք մենք պահել ենք դարեր շարունակ մեր սրտի խորքերում: Հայաստանը շուտով կծաղկի այնպես ինչպես երբեք չէր ծաղկել: Հայաստանը կդառնա հարստության և առատության երկիր: Հայաստանը կզարգանա ավելի արագ, քան դուք կարող եք երբևիցե պատկերացնել: Այն պարզապես ժամանակ է պահանջում տեսանելի դառնալու համար: Ամեն ինչ տեղի է ունենում աստվածային ձևով՝ իր ճիշտ ժամանակին: Երազումս ես նաև տեսա, որ շատ մարդիկ կվերադառնան դեպի իրենց սուրբ հայրենիքը: Ես տեսա նաև, որ եկել է ժամանակը ետ բերելու մեր սրտերը Հայաստան: Շատ մարդիկ, որ լքել են երկիրը կամաց-կամաց կսկսեն վերադառնալ:

Շատ երկար ժամանակ մենք թողեցինք մեր սրբազան երկիրը ագահության գայլերի ձեռքում: Գայլեր, որոնք վերցրեցին մեր սուրբ հողը, երբ ստիպված էինք լքել այն, երբ մեր նախնիները վայրի կենդանիների նման որս էին դարձել: Բայց հիմա ժամանակն է ետ բերել սիրտը մեր սուրբ երկիր: Երբ մենք անենք դա, ագահության գայլերը, որոնք թալանել են մեր երկիրը, կամաց-կամաց կվերանան: Քանի որ նրանք չեն կարող դիմադրել ընդդեմ սիրո և բաղձալի երազանքների, որոնք մենք պահել ենք մեր սրտերում դարեր շարունակ: Երբ սիրտը վերադառնա Հայաստան, բոլոր ագահության գայլերը, ովքեր իշխել և չարաշահել են մեր սրբազան երկիրը, կցնդեն ինչպես ձյունն արևի տակ: Կարիք չկա պայքարելու, քանի որ սերը բուժում է ամեն ինչ բնական կերպով:

Իմ երազում ես նաև տեսա, որ Հայաստանը միայն առարկայական չէ: Այն միայն հող ու ֆիզիկական սահման չէ: Հայաստանը մեր հոգում է և հոսում է մեր երակների միջով: Դա այն է, ինչ ես նույնպես  խորապես զգում եմ: Որ Հայսատնը խորն է իմ հոգում: Ես ծնվել եմ Բելգիայում, բայց հավատը բերեց իմ երկրային նավը դեպի Հայաստան: Անցյալ տարի իմ երկրային նավը ժամանեց մեր սիրելի Արարատ լեռան դաշտավայր: Հենց ապրիլյան հեղափոխության ժամանակ: Ես իմ հոգում խորապես զգում էի ինձ ինչպես իմ տանը: Թեև ես ծնվել եմ Բելգիայում, ես զգում եմ, որ Հայաստանը խորապես իմ հոգում է: Բոլոր առումներով Հայաստանը տանը լինելու զգացողություն է տալիս: Հանդիպումը մարդկանց, երկրի, ավանդույթների հետ և ամենից շատ վերամիավորումն այն կնոջ հետ, ով, զգում եմ, կարծես իմ հոգու մյուս մասն է: Այն կինը, ում հետ ես ամուսնացա Հայաստանում: Ամեն դեպքում ես զգում եմ, որ ես ապրում էի Հայաստանում անցյալ կյանքերում և, որ այս կյանքում ես մեկ այլ երկրային մարմնով վերադարձա տուն: Ես նաև խորապես զգում եմ, որ իմ ճակատագրի մի մասն է ինչ-որ բան անել իմ հոգու հայրենիքի համար: Ճիշտ այնպես, ինչպես ես զգում եմ, որ կարիք ունեմ կիսվելու այս երազով բոլորի հետ, ովքեր կրում են Հայաստանն իրենց սրտում:

Երազում ես նույնպես տեսա, որ ամեն ինչ կատարվում է աստվածային ձևով: Այդ ճակատագիրն արեց այնպես, որ մենք ստիպված էին լքել մեր երկիրը վերջին տասնամյակների ու դարերի ընթացքում: Որովհետև մեր նախնիներից շատերը որս էին դարձել և սպանվել էին կենդանիների պես: Բայց որքան էլ այդ ամենը վատ էր և ցավալի, այն մի մասն է ավելի մեծ պատկերի: Աստվածային ձեռքը վերցրեց մեր հոգիները՝ ինչպես մի բուռ սերմեր և վարպետ հողագործի նման այն սփռեց աշխարհով մեկ: Մի վեհ նպատակով, որ արթնացներ մեր սրտերում խորն ինչ-որ բան` hիշողություն, որ Հայաստանն ավելին է քան ֆիզիկական հողը: Հայաստանն արդյունք է հնագույն ավանդույթների և բաղձալի երազանքների, որոնք մենք պահել ենք մեր սրտերի խորքում ՝անկախ ժամանակի և տարածության: Երազանքներ և ավանդույթներ, որոնք ֆիզիկական հիմքով չեն կապվում: Հայաստանը խորապես մեր հոգիներում և մեր սրտերում է եղբայրներ և քույրեր: Ոչ ոք չի կարող երբևիցե խլել մեր սիրելի Հայաստանը, նույնիսկ եթե նրանք սպանեն մեր երկրային մարմինները կամ տիրանան Արարատյան դաշտավայրի շրջակա հողերին: Նրանք կարող էին սպանել մեր նախնիներին, բռնաբարել մեր կանանց, տիրանալ մեր հողերն, բայց նրանք երբեք չեն կարող ոչնչացնել այն, թե ով ենք մենք, խորը մեր սրտերում:

Ամեն ինչ տեղի է ունեցել ինչ-որ պատճառով: Եվ հիմա ժամանակն է եղբայրներ և քույրեր արթնացնելու կրկին այս հնագույն երազանքները մեր սրբազան երկրում, մեր հայկական սարերում: Նոր գարուն և նոր լուսաբաց է գալիս մեր սիելի Հայաստանի համար: Եվ մենք շուտով կհավաքենք այն պտուղները, որոնք դեռ նույնիսկ չենք տեսնում: Ժամանակն է, որ բոլոր հայերը ոտքի կանգնեն և աշխատեն միասին: Մենք չենք կարող մեր երազանքներն ու ցանկությունները դնել մի քանիսի ձեռքում: Ոչ մի անձ կամ քաղաքական գործիչ նոր Հայաստան չի հիմնի, մենք բոլորս միասին պիտի անենք: Հայաստանը մեկ անձ չէ կամ մի քանի: Հայաստանն ամեն մեկն է, ով կրում է սրբագույն երազանքներն իր սրտում: Մենք Հայաստան ենք եղբայրներ և քույրեր: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք պիտի ոտքի կանգնեն հավասարի պես:

Մենք շատ ենք տառապել, բայց հիմա եկել է ապաքինման ժամանակը: Մեր երկիրը, ինչպես նաև մեր երկրային տները հայկական լեռներում հափշտակվել են անցած դարերի շրջանում, բայց մենք պահում ենք մեր երազանքները հավերժության միջով: Ոմանք փորցել են ոչնչացնել մեր սուրբ երգերն ու պարերը, բայց մենք պահել ենք այն ինչպես սուրբ գանձեր դարեր շարունակ: Մենք կրողներն ենք մեր հին լեզվի և մեր հին ավանդույթների: Իմ երազում ես տեսա նաև, որ երբ ժամանակը գա, Արարատի դարպասները կբացվեն կրկին: Մենք կրկին իվիճակի կլինենք ազատորեն զբոսնել դեպի մեր սուրբ և սիրելի լեռը: Ամեն ինչ առաջնորդվում է աստվածային ձևով և այն տեղի կունենա իր ճիշտ ժամանակին: Հիմա եկել է ժամանակը ետ բերելու մեր հոգին և մեր սրտի կրակը դեպի մեր հայրենիք: Ժամանակն է արթնացնել մեր հավերժական օջախը և թող այն վառվի ավելի վառ քան երբևէ: Երազումս ես տեսա, որ օջախը կվառվի ավելի վառ քան երբևէ:

Իմ երազում ես նաև տեսա, որ մեր նախնիների տանջված հոգիները լուսավորված էին: Այն մարդկանց հոգիները, որոնք մահացել են ցեղասպանության և կոտորածների արդյունքում անցած տասնամյակների ու դարերի ընթացքում: Ժամանակն է, որ ապաքինենք այն տառապանքները, որոնք մենք երկար պահեցինք մեր սրտերում: Ժամանակն է, որ ապաքինենք դուդուկի թախիծը: Չափից շատ ենք մենք տառապել: Ամենագեղեցիկ ձևը մեր նախնիներին ծառայելու՝ ուրախանալ և կառուցել նոր Հայաստան: Եկել է ժամանակը բուժելու մեր և մեր նախնիների վերքերը: 2018 թվականը մեծ փոփոխությունների շրջան էր մեր սիրելի Հայաստանի համար: Անցյալ տարվա հեղափոխության ժամանակ կրակ էր արթնացել և մեր նախնիների հոգիները լուսավորվել էին: Խորն ապաքինում է տեղի ունեցել:

Մեր սիրելի Հայաստանի հոգին և մեր նախնիների հոգիներն այլևս տառապելու կարիք չունեն: Նրանք ուզում են, որ մենք ուրախանանք և, որ մեր օջախը պահենք այնպես վառ ինչպես երբեք այն չի եղել: Եկել է ժամանակը եղբայրներ և քույրեր կառուցել նոր Հայաստան: Նոր Հայաստան, որը կղեկավարվի ոչ մի քանիսի այլ բոլորի կողմից: Ժամանակն է ոտքի կանգնել և գնալ դեպի մեր երազանքները: Ետ բեր սիրտդ դեպի արարատյան դաշտավայր: Նոր Հայաստանը շուտով կծագի և կբարգավաճի: Մի չափեք Հայաստանը ներկայիս դեմքով, այլ բախտով չափեք: Եվ Հայաստանի բախտն ավելի մեծ է, քան դու կարող ես հիմա տեսնել: Աստղերում գրված է, որ նոր Հայաստանը պետք է ծաղկի: Ժամանաը ցույց կտա… Շուտով այլևս կարիք չի լինի փախչել այլ երկեներ՝ ավելի լավ կյանք փնտրելու: Քանի որ մենք կկարողանանք ապրել մեր երազանքները Հայաստանում: Եվ վերջում հավելեմ մի շատ կարևոր բան` մենք պետք է բոլոր մակարդակներում հավասար լինենք: Թե՛ կին և թե՛ տղամարդ: Ինչպես թագավորներ և թագուհիներ մենք պետք է միասնական լինենք:

Եվ իմ նամակի վերջին ուղերձը ձեզ, սիրելի եղբայրներ և քույրեր.

                                                Հայ տղամարդկանց համար

Մի՛ ամուսնացիր կնոջդ հետ, որպես թագուհու, որ հետո նրան ստրուկ դարձնես:

Կամ մի՛ վանդակիր նրան ամրոցում, որն ըստ էության դառնում է բանտ:

Թո՛ղ նա փայլի թագուհու նման բոլոր ժամանակներում:

                                                Հայ կանանց համար

Մի՛ ամուսնացիր տղամարդու հետ, որ հետո դառնաս նրա մայրը:

Բայց կանգնի՛ր նրա կողքին ինչպես թագուհին թագավորի կողքին:

Եղե՛ք թագավոր և թագուհի բոլոր ժամանակներում:

Օրինակ մի՛ վերցրեք ուրիշների հարաբերություններից:

Միշտ հետևեք ձեր սրտի թելադրանքին:

Թո՛ղ ազատություն լինի ձեր հարաբերությունների մեջ:

Եվ միշտ բարձրացրեք միմյանց:

                                                Հայ ծնողների համար

Ձեր երեխաները ձեր սեփականությունը չեն:

Այսպիսով, մի՛ վաճառեք ձեր երեխաներին կազմակերպված ամուսնություններում:

Թուլ տվեք, որ նրանք գնան իրենց սեփական ճանապարհով:

Քանի որ, ձեր երեխաների հոգիներն ու սրտերը գիտեն ճանապարհը:

Եվ միշտ հիշե՛ք ծնողներ.

Որ երեխաները կյանքի երեխաներն են:

            Ով կրում է Հայաստանն իր սրտում կարող է կիսվել այս խոսքերով

            Հատուկ շնորհակալություն իմ սիրելի կնոջը Քրիստինեին՝ հայերեն թարգմանելու համար:

            Ողջույններ սրտից,

            Յան

English version

Dear Hajastan Jan,                                             6 january 2019

My name is Jan and on 6 January this year under the energy of the new moon I had a dream. A dream about our beloved Hayastan Jan. A dream from which I feel I need to share with everybody who carries Hayastan in the heart. In the dream I saw a new Hay
astan rising like a phoenix out of the ashes. A Hayastan in which we will soon be able to live all our ancient old dreams. Dreams we kept for centuries in the depths of our hearts. Hayastan will soon blossom like it blossomed never before. Hayastan will become a country with an amazing wealthy economy and will become a country full of abundance. Hayastan will develop more fast than you can ever imagine from this point of perspective. It only needs some time to become visible. All is happening in a divine timing. In the dream I also saw that a lot of people will come back to their sacred homeland. In my dream I saw that the time is now to bring back our hearts to Hajastan. A lot of people that left the country will slowly start to come back.

For too long we have let our sacred land in the hands of the wolves of greed. Wolves that took over our sacred land, after we had to leave it when our ancestors were hunted like wild animals. But now is time to bring back the heart to our sacred land. When we will do that the wolves of greed that abused our country will slowly vanish. As they are not resisted against the love and the ancient old dreams we kept in our hearts through the centuries. When the heart is back in Hayastan all wolves of greed that ruled and abused our sacred country will vanish like snow in front of the sun. There is no need to fight as love heals all in a natural way.

In my dream I also saw that Armenia is not only something physical. It is not only something about ground or physical borders. Armenia is in our soul and runs through our veins. That is something I also feel deeply. That Hayastan is deep in my soul. I was born in Belgium but fate brought my earthly vessel towards Armenia. Last year my earthly shiparrived on the fields surrounding our beloved mountain Ararat. Just in the time of the revolution in April. It was deeply coming home in my soul. Even that I was born in Belgium I feel Armenia is deep in my soul. On all levels Armenia feels like coming home. In the meeting with the people, the land, the traditions and most of all being reunited with the woman who feels like the other part of my soul. The woman with whom I married in Armenia. In all I feel I was living in Hayastan in past lives and that in this lifein another earthly vessel I came back home. I also deeply feel that it is part of my destiny to do something back for the homeland of my soul. Just like I feel that I need to share this dream with everybody that carries Armenia in the heart.

In the dream I also saw that all is happening in a divine timing. That fate made that we had to leave our country during the last decades and centuries. Because a lot of our ancestors were hunted and killed like if they were animals. But how bad and painful it all was, all is part of a bigger picture. The hand of the divine has taken our souls like a bunch of seeds. And like a master farmer the hand of the divine spread out our souls all around the world. With the higher purpose to awaken something deep in our hearts, the memory that Hayastan is more than a physical land. Hayastan is the product of the ancient traditions and the ancient dreams we kept beyond time and space in the depth of our hearts. Dreams and traditions that are not chained by physical ground. Hayastan is deeply in our souls and our hearts brothers and sisters. Nobody can ever take our Hayastan Jan away even if they kill our earthly ships or take the ground surrounding the Ararat plain. They could kill the earthly vessels of our beloved ancestors, rape our wives, take our land but they can never destroy who we are, deep in our hearts.

All happened for a reason. And now it is the time brothers and sisters to awaken this ancient old dreams again in our sacred land in the Armenian mountains. A new spring is coming, a new dawn is coming for our beloved Hayastan Jan. And we will soon harvest the fruits that we cannot see yet. It is the time for all Armenians to stand up and work together. We cannot put our dreams and desires in the hands of a few. Not one person or politician will establish the new Hayastan, we all will do together. Hayastan is not one person or a few. Hayastan is all the people who carry the ancient dreams in their heart. We are Hayastan Jan brothers and sisters. Both men and women should stand up as equals.

We have suffered a lot but the time for deep healing is now. Our land just like our earthly huts in the Armenian mountains have been plundered during the past centuries but our hearts have carried our ancient dreams through eternity nevertheless. Some have tried to take away our ancient songs and dances but we have kept them like sacred treasures through the ages. We are the keepers of our ancient language and our ancient traditions through time and space. In my dream I also saw that when the time is there the gates to Ararat will open again. We will be able to walk again freely towards our sacred and beloved mountain. All is guided in a divine way and it will happen in the right time. But now is the time to bring back our soul and the fire in our heart to our homeland. It is time to burn and awaken our ancient old Ojakh and let it burn more than ever before. In my dream I saw that the Ojakh will burn like never before …

In my dream I also saw that the tormented souls of our forefathers have been enlightened. Souls of that people who died during genocide and during the massacres from the past decades and centuries. It is time to transcend the suffering that we kept too long in our hearts. It is the time to transcend the melancholy of our ancient duduk flutes. For too long we have carried pain and suffering in the deepest of our cells. The most beautiful way we can serve our ancestors is to have joy and built a new Hayastan all together. The time is now to heal our wounds and the wounds from our forefathers. 2018 was a major shift for our beloved Armenia. A fire was awakened during the revolution of last year and the souls of our ancestors have been enlightened when the revolution and the genocide memorial were coming together. A deep healing happened.

The soul of our beloved Hayastan and the soul of our ancestors don’t need no more suffering. They want us to have joy and to let us burn our Ojakh like it burned never before. The time is now brothers and sisters to built a new Hayastan. A new Hayastan that will not be ruled by the few but by all who kept the old Armenian dreams in their hearts. It is time to stand up as our dreams are meant to be lived. Bring back your heart to the plains of Ararat. A new Hayastan will soon rise and prosper. Don’t measure Hayastan by its current face but by its destiny. And the destiny of Hayastan is bigger than you can now see. It is written in the stars that a new Hayastan will rise. Time will show … . Soon there will be no need any more to run away to other countries in search for a better life. Because we will be able to live our dreams in Armenia. And to end brothers and sisters something very important. We should be on all levels equals, both man and woman. As kings and queens we should stand together.

To end this letter a last message dear brothers and sisters that is coming through

To Armenian men

Don’t marry your wife like a Queen to make her a slave after

Or to cage her up in a castle that in essence becomes a prison

Let her shine like a queen at all time

To Armenian women

Don’t marry your man to become his mother after

But stand next to him like a queen next to a king

Be both King and Queen at all time

Take no example for relationships

Unless what is coming from the depths of your own hearts

Let freedom stream to your relationship

And lift each other up at all time

To Armenian parents

Your children are not your possession

So don’t sell your children’s bodies in arranged marriages

But let them go their own way

As the souls and the hearts of your children know the way

And parents always remember

That your children are not yours but the children of life itself

Please feel free to spread this word with all who carry Armenia in the soul.

Special thanks also to my beloved wife Kristine for helping with the translation in Armenian

Greets from the heart,

Jan

LEAVE A REPLY